20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Բաթումիի բնակիչները նախօրեին մեծ աղմուկ են բարձրացրել՝ դեմ արտահայտվելով սեւծովյան այդ քաղաքի լողափը թուրքական մասնավոր ընկերությանը փոխանցելու իշխանությունների ծրագրերին:
Օրերս Բաթումիի քաղաքապետարանը հավանության էր արժանացրել սկանդալային նախագիծը, որի համաձայն՝ 3380 քառ.մետր մակերեսով լողափը 15 տարով վարձով է տրվելու թուրքական Batumi Tower ընկերությանը: Որոշումը պետք է հաստատեր նաեւ քաղաքային խորհուրդը:
Սակայն երեկվա նիստի ժամանակ ընդդիմության ներկայացուցիչները, բնակիչներն ու անգամ Բաթումիի լողափնյա պուրակի ղեկավարը հավաքվել էին քաղխորհրդի շենքի մոտ, հայտարարել, որ լողափը հասարակական վայր է եւ պետք է հասանելի լինի բոլորին:
Հավաքվածները փորձել են շենք ներխուժել: Ոստիկանները թույլ չեն տվել: Ամեն դեպքում, բարձրացված աղմուկի պատճառով նիստն ընդհատվել է: Ընդիմջումից հետո էլ Բաթումիի քաղխորհրդի նախագահ Սուլիկո Թեբիձեն հայտարարել է, որ վիճելի հարցը ժամանակավորապես օրակարգից հանվել է: