կարևոր
1140 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-31 12:29

Զինծառայողների աճյունների որոնումները երեկ արդյունք չեն տվել. աշխատանքները շարունակում են Վարանդայի և Ջրականի շրջաններում

 Զինծառայողների աճյունների որոնումները երեկ արդյունք չեն տվել. աշխատանքները շարունակում են Վարանդայի և Ջրականի շրջաններում

Պատերազմի ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները երեկ արդյունք չեն տվել:

ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատներն այսօր որոնողական աշխատանքները շարունակում են Վարանդայի(Ֆիզուլի) և Ջրականի(Ջաբրայիլ) շրջաններում:

Զինադադարից հետո հայտնաբերվել է ընդհանուր 1524 աճյուն: