կարևոր
2324 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-31 12:19

Կյանքից հեռացել է ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեության անդամ, դաշնակցական վաստակավոր գործիչ Նորայր Էլսայանը

Կյանքից հեռացել է ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեության անդամ, դաշնակցական վաստակավոր գործիչ ընկեր Նորայր Էլսայանը։

Իրանում հրապարկվող «Ալիք» օրաթերթի բազմամյա խմբագիրը տարիներ առաջ իրականացրել էր երազը և ընտանիքով տեղափոխվել Հայաստան, որտեղ շարունակեց իր գործուն մասնակցությունը կուսակցական կյանքին։

Նորայր Էլսայանը ծանոթ էր որպես կուսակցական ժողովներում ՀՅԴ Կանոնագրի մասնագետ ու մանավանդ՝ հակադիր կարծիքները իրար մոտեցնելու և բարեհամբույր եղանակով տեսակետները միջին լուծումների առաջնորդելու իր ունակությամբ։