կարևոր
1436 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-31 11:17

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1148 նոր դեպք, մահացել է 18 մարդ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1148 նոր դեպք, մահացել է 18 մարդ

 Հայաստանում մարտի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1148 նոր դեպք, առողջացել է 459 քաղաքացի, մահացել է՝ 18-ը: Մեկ օրում կատարվել է 6354 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 853829-ի: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 192639 դեպք, որոնցից 173064-ն առողջացման, 3515-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 15168 պացիենտ:

 Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 892 է:

ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։