29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Մի քանի օր քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, դրանից հետո՝ ԱԱԾ պետի տեղակալ նշանակվելու պրակտիկան շարունակվում է։
Այս անգամ նման փոխատեղումներով ԱԱԾ պետի տեղակալ է նշանակվել Քննչականում 5 օր պաշտոնավարած նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանը։ Նրա նշանակման մասին nախագահի հրամանագիրը հրապարկվել է այսօր։
Անդանիկ Սիմոնյանի փոխատեղման մասին տեղեկություններ շրջանառվում էին դեռ մի քանի օր առաջ, մինչեւ նրա քննչականում հայտնվելը։ Նշվում էր, որ նա է փոխարինելու ԱԱԾ պետ Արմեն Աբազյանին։
Անվտանգության ծառայությունից Աբազյանի պաշտոնանկության մասին տեղեկությունները հերքում էին, սակայն հիմա ոչ պաշտոնական լուրերը կիսով չափ հաստատված են։
Հիշեցնենք, որ 2020թ. մայիսի 4-ին էլ Արգիշտի Քյարամյանն էր նշանակվել Քննչականի պետի տեղակալ, մեկ օր անց արդեն մայիսի 5-ին դարձել ԱԱԾ պետի տեղակալ, իսկ 3 օր անց Քյարամյանը ԱԱԾ պետն էր։ Պատերազմի օրերին, հոկտեմբերի 8-ին նա անակնկալ պաշտոնազրկվեց, բայց մշտապես ներկա էր Արցախում, որը բազում հարցեր էր առաջացրել։ Քյարամյանը հիմա կրկին զբաղեցնում է Քննչականի պետի տեղակալի պաշտոնը։