կարևոր
3055 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-31 10:24

Վանաձորում ԱԱԾ սահմանապահ զորքերի 31-ամյա ծառայողը հոր գերեզմանի մոտ ինքնասպան է եղել

Վանաձորում ԱԱԾ սահմանապահ զորքերի 31-ամյա ծառայողը հոր գերեզմանի մոտ ինքնասպան է եղել

Մարտի 30-ին՝ ժամը 18։10-ի սահմանում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Վանաձոր քաղաքի բնակիչ, 31-ամյա Հայկ Խ․-ն է, նա որոշ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է։

Պարզվել է նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հարևանությամբ գործող «Կոնգո» գերեզմանոցից, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների, «Մակարով» տեսակի ատրճանակով հոր գերեզմանի մոտ նա կրակել է իր գլխին։

Ըստ աղբյուրի՝ նա նախկինում աշխատել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում։