կարևոր
2422 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-31 09:03

Այսօր մարտի 31–ն է․ 1993 թ. հենց այս օրը Արցախյան ազատամարտի ժամանակ ազատագրվեց Արցախի նշանավոր վանքերից մեկը՝ Դադիվանքը

Այսօր մարտի 31–ն է․ 1993 թ. հենց այս օրը Արցախյան ազատամարտի ժամանակ ազատագրվեց Արցախի նշանավոր վանքերից մեկը՝ Դադիվանքը

Մարտի 31, տարվա 90-րդ (նահանջ տարիներին՝ 91-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 275 օր։

  • 1745 թ. - Ֆրանսիայի Վերսալ պալատում առաջին անգամ բեմադրվեց Ժան Ֆիլիպ Ռամոյի «Պլատեա» օպերան։
  • 1770 թ. - անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը, հետազոտելով Նոր Զելանդիան և պարզելով, որ այն կղզի է, լքում է այն և ուղղություն վերցնում դեպի Ավստրալիա։
  • 1889 թ. - Փարիզում տեղի ունեցավ Էյֆելյան աշտարակի պաշտոնական բացումը, ճարտարագետ՝ Գուստավ Էյֆել։
  • 1901 թ. - թողարկվեց առաջին Մերսեդեսը՝ Mercedes 35PS։
  • 1909 թ. - հեղաշրջման անհաջող փորձից հետո գահընկեց արվեց Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ Բ-ը, ով 1894 -1896 թթ. Օսմանյան Թուրքիայի տարածքում իրականացրել էր հայ բնակչության ջարդեր, ինչի հետևանքով զոհվեցին ավելի քան 100 000 հայ, դաժանության համար ստացել է «կարմիր սուլթան» անունը։
  • 1909՝ սկսվում է Տիտանիկ նավի կառուցումը։
  • 1917 թ. - ԱՄՆ-ն Դանիայից 25 միլիոն դոլլարով գնեց Վիրջինյան կղզիները՝ բաղկացած Ամերիկյան Վիրջինյան կղզիներից և Բրիտանական Վիրջինյան կղզիներից։
  • 1918 - ԱՄՆ-ում առաջին անգամ մտցվում է «ամառային ժամանակ»։
  • 1967 - ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալուց հետո կենտրոնակայանը տեղափոխվում է Բրյուսել, Բելգիա։
  • 1993 թ. - Արցախյան ազատամարտի ժամանակ ազատագրվեց Արցախի նշանավոր վանքերից մեկը՝ Դադիվանքը։
  • 1994 թ. - «Ագռավը» ֆիլմի նկարահանումների ժամանակ պատահական կրակոցից վիրավորվեց և մահացավ ամերիկացի դերասան Բրենդոն Լին՝ լեգենդար Բրյուս Լիի որդին (ծն. 1965)։