կարևոր
1261 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-30 22:41

Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերման ամենօրյա տեմպը տագնապալի է. Գամկրելիձե

Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերման ամենօրյա տեմպը տագնապալի է. Գամկրելիձե

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է երկրում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման մասին: Ինչպես հայտնում է apsny.ge-ն, Գամկրելիձեն նշել է, որ երկրում կորոնավիրուսի հայտնաբերման ամենօրյա տեմպը տագնապալի է և պահանջում է ուժեղացնել վերահսկողությունը:

«Իհարկե, նշված ցուցանիշներն ու համաճարակաբանական իրավիճակն ավելի լավ են, քան մենք ունեինք փետրվար-հունվար ամիսներին, բայց վերջին երկու շաբաթվա ընթացքում նկատվել է վատթարացման միտում», - ասել է նա:

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 673-ով, մահացել է 8 մարդ:

Համավարակի սկզբից ի վեր հանրապետությունում հայտնաբերվել է վարակի 281 հազար 145 դեպք: Համավարակի սկզբից մինչ օրս բուժվել է 272 հազար 899 հիվանդ, մեկ օրում՝ 298 մարդ: Մահացել է 3 հազար 773 պացիենտ: