կարևոր
1656 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-30 21:35

Տիգրանաշենի ոլորաններում «Ford Transit»-ը ձորն է գլորվել. փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից

Տիգրանաշենի ոլորաններում «Ford Transit»-ը ձորն է գլորվել. փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից

Մարտի 30-ին, ժամը 15:39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ մարտի 29-ին Տիգրանաշենի ոլորանների վերին հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ: Ըստ ԱԻՆ-ի, դին ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ժ․ Շ․, ծնված 1970 թ․) Երևան-Մեղրի 82-րդ կմ-ին դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը։

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից (մոտ 140 մ խորությունից) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։