կարևոր
452 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-30 20:30

Տիրան Խաչատրյանն իրավաբանորեն ԳՇ պետի առաջին տեղակալն է. Վարչական դատարանը վարույթ է ընդունել Խաչատրյանի հայցը

Հայտնում ենք, որ այսօր՝ 2021թ. մարտի 30-ին, Վարչական դատարանի կողմից վարույթ է ընդունվել Տիրան Խաչատրյանի հայցն (սա մեր ընկերության կողմից ներկայացված երկրորդ հայցադիմումն է) ընդդեմ Պաշտպանության նախարարի և ԶՈՒ Գլխավոր շտաբի, որոնց հրամաններով Տիրան Խաչատրյանը հանվել էր զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի ցուցակներից և համապատասխանաբար ազատվել Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։ Այս մասին հայտնել է TK & Partners ընկերությունը:

«Հիշեցնենք նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի ուժով և Վարչական դատարանի կողմից Տիրան Խաչատրյանի հայցադիմումը վարույթ ընդունելու պայմաններում պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանների կատարումը համարվում են կասեցված, որպիսի պայմաններում գեներալ-լեյտենանտը իրավաբանորեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալն է»,- ասված է հաղորդագորւթյան մեջ: