կարևոր
1824 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-30 19:05

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը կքննարկվի ապրիլի 2-ին. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Այսօր Սահմանադրական դատարանի որոշումից հետո, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական առաջին նիստը հետաձգվել է ապրիլի 2-ին:

Դատավոր Աննա Դանիբեկյանը նման որոշում է կայացրել, քանի որ երեկ ուշ երեկոյան է հրապարկվել 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչած Սահմանադրական դատարանի որոշումը եւ մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը ժամանակ է խնդրել նոր միջնորդություն ներկայացնելու համար։

Պաշտպանական կողմը առարկել է այդ միջնորդությանը՝ պնդելով, որ դատարանը պարտավոր էր անգամ առանց դատախազների դիրքորոշման, հիմք ընդունելով բարձր դատարանի որոշումը  դադարեցնել քրեական հետապնդումը: