կարևոր
1430 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-30 18:40

Քյարքիի ոլորաններում հայտնաբերվել է որպես անհայտ կորած որոնվող 51-ամյա տղամարդու դին

Քյարքիի ոլորաններում հայտնաբերվել է որպես անհայտ կորած որոնվող 51-ամյա տղամարդու դին

Մարտի 30-ին, ժամը 14:00-ի սահմաններում Արարատի մարզում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում՝ Քյարքիի ոլորանների ձորում, ավտոմեքենա կա  գլխիվայր շրջված, իսկ դրանից մոտ 20 մետր հեռավորության վրա՝ տղամարդու դի: 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ,  51-ամյա Ժիրիկ Շաջանյանն է, որը, ըստ դեպքի վայր ժամանած նրա ընկերների՝ աշխատում էր որպես մենեջեր ու այսօր նրա հարազատները, նրա անհայտ կորելու մասին դիմում են ներկայացրել ոստիկանության Էրեբունու բաժին և  որոնելու արդյունքում նշված հատվածում ընկերները նրան հայտնաբերել են մահացած վիճակում:

Ձորում  հայտնաբերվել է նաև  նրա վարած Ford Transit ավտոմեքենան՝ գլխիվայր շրջված: Փաստի առթիվ Արարատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: