կարևոր
835 դիտում, 6 ամիս առաջ - 2021-03-30 17:34

Արցախի Մարտունի քաղաքում կայացել է ՀՅԴ պատանեկան ճամբարը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Մարտի 20-25 Արցախի Մարտունի քաղաքում կայացել է ՀՅԴ պատանեկան ճամբարը: Այն կազամակերպվել էր ՀՅԴ երիտասարդական միությունների կողմից, որին մասնակցել են 11-16 տարեկան 140 պատանի:

2009 թվականից պատանեկան ճամբարներ կազմակերպելու նպատակով ՀՅԴ Ամերիկայի արեւմտյան ափի երիտասարդական եւ ուսանողական միություներից տասնյակ երիտասարդներ այցելում են Արցախ եւ տարբեր համայնքներում երեխաների համար երկշաբաթյա անվճար հանգիստ են կազմակերպում:

Ճամբարների նպատակը նույնն է ինչ Դաշնակցության Ուսանողական, երիրտասարդական եւ Պատանեկան միությունների նպատակը, այն է մատաղ սերնդի մեջ սերմանել սեր դեպի հայրենիք, ազգասիրություն, արժեքների դավանանք, ազգային երգի, պարի ուսուցում, տարբեր խմբակներեւ այլն: Կազմակերպվող ճամբարների շրջանակներում կազմակերպվում են նաեւ մարզական եւ ինտելեկտուալ խաղեր: