կարևոր
1782 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-30 16:32

Բուհերի շենքերը վաճառելու գաղափարն որևիցե բիզնես նպատակ չի հետապնդում. Վահրամ Դումանյան. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Դա առայժմ ընդամենը գաղափար է: Այս մասին Yerkirmedia.am-ին ասել է Կրթության, գիտության, մշակույթի եվ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի բուհերի շենքերի վաճառքի մասին հայտարարությանը:

Նրա խոսքով, այն ուղղված է բուհական համակարգի զարգացմանը եվ որեւիցե բիզնես նպատակ չի հետապնդում:

Չնայած, ըստ նախարարի, որեւէ հստակ բան դեռեւս սպասել պետք չէ, սակայն նաեւ շեշտում է, որ կառավարությունը հաստատակամ է այդ գաղափարի իրականացման գործում:

Վահրամ Դումանյանի խոսքով հիմա բուհերի շենքներն ունեն բազմաթիվ խնդիրներ եվ չեն համապատասխանում ստանդարտներին, որոնցից է օրինակ, սանիտարական պայմանները, տեխնիկական հագեցվածությունը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը մարզ կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ կա գաղափար վաճառքի հանելու բուհերի շենքերը, եվ այդ գումարներով Երեւանից դուրս ակադեմիական քաղաք կառուցել: Նա նաեւ նշել էր, որ այսօր մեր բուհերում շենքային պայմաններն արդեն չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին: