կարևոր
1815 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-30 15:03

Սա խայտառակություն է, երբ դատախազները վախենում են և չեն ներկայանում նիստին. Արամ Վարդևանյան

Սա խայտառակություն է, երբ դատախազները վախենում են և չեն ներկայանում նիստին. Արամ Վարդևանյան

Խրոխտ ձայնով ամբողջ ընթացքում խոսող դատախազները այսօր հրաժարվեցին մասնակցել դատական նիստին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը:

Վարդևանյանի խոսքով՝ դատախազությունը ուներ բացառիկ հնարավորություն՝ ցույց տալու, որ օրենքի գերակայությամբ են առաջնորդվում, ինչպես իրենց նիստերին ասում էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: