կարևոր
1508 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-30 14:42

Աշխարհի 24 առաջնորդ կոչ է արել ստեղծել համավարակների դեմ պայքարի միջազգային պայմանագիր

Աշխարհի 24 առաջնորդ կոչ է արել ստեղծել համավարակների դեմ պայքարի միջազգային պայմանագիր

Ոչ մեկ ապահով չէ, քանի դեռ բոլորը ապահով չեն: Կորոնավիրուսային համավարակից այս դասն են քաղել համաշխարհային գործիչները:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ընդհանուր առմամբ՝ աշխարհի 24 առաջնորդները կոչ են արել միջազգային պայմանագիր ստեղծել՝ համավարակների դեմ պայքարի համար:

Նրանք համակարծիք են, որ Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո կորոնավիրուսի համավարակը ամենամեծ փորձություն էր աշխարհի համար: