կարևոր
641 դիտում, 8 ամիս առաջ - 2021-03-30 14:33

Դուշանբեում հանդիպել են Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները

Դուշանբեում հանդիպել են Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում հանդիպել են Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Մոհհամադ Զարիֆն ու Ջեյհուն Բայրամովը, որոնք երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերից բացի խոսել են նաեւ տարածաշրջանային անվտանգության, Արցախյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված իրավիճակի ու եռակողմ հայտարարության իրականացման մասին:

Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում վերականգնողական աշխատանքների շուրջ: Զարիֆն ասել է, թե իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցելու այդ աշխատանքներին, ինչպես նաեւ ականազերծման գործողություններին: