19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Ֆուտբոլային հետազոտությունների կենտրոնը՝ CIES-ը, հրապարակել է վարկանիշային աղյուսակ, որում գնահատել է 2021 թվականի առաջին երեք ամիսների թոփ-5 լիգաների ֆուտբոլիստների ելույթները: Վարկանիշը գնահատել է այն խաղացողներին, ովքեր 2021 թվականի առաջին եռամսյակում առավելագույն միավորներն են վաստակել ներքին առաջնություններում: Խոսքը Եվրոպայի թոփ 5 լիգաների մասին է: Վարկանիշը ներառում է միայն այն խաղացողներին, ովքեր այս հատվածում խաղադաշտում անցկացրել են թիմերի հանդիպումների 2/3-ից ավելին:
Ամենաբարձր արդյունքը գրանցել է Լիոնել Մեսսին: Արգենտինացին խաղացել է 998 րոպե, իսկ նրա գործակիցը 100-ից 92,5 է: Երկրորդ և երրորդ տեղերը կիսում են Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա», 1106 րոպե – 89,5) և ԺորԺինյոն («Չելսի» – 799 – 89,5): «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ռուբեն Դիաշը չորրորդ տեղում է (1335 – 89,4), իսկ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հինգերորդն է (1191 – 89,3):