կարևոր
1355 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-30 13:44

Փաշինյանն այստեղ անելիք չունի, այդտեղ անելիքը դատական իշխանության հարության մեջ է. Սեյրան Օհանյան

Փաշինյանն այստեղ անելիք չունի, այդտեղ անելիքը դատական իշխանության հարության մեջ է. Սեյրան Օհանյան

Փաշինյանն այստեղ անելիք չունի, այդտեղ անելիքը դատական իշխանության հարության մեջ է: Այս մասին դատարնի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ով ասել էր, որ կկարդան ՍԴ-ի որոշումը, կհասկանան, թե ինչ պետք է անեն:

Ինչ վերաբերում է հարցին, թե ով է ամեն դեպքում Մարտի 1-ի ողբերգության մեղավորը, պատասխանատուն, Օհանյանը նախ խոսեց անմեղության կանխավարկածի մասին, ապա հավելեց, որ բոլոր տեսանյութերում երևում է, թե ով է հրահրել, ով է բախման կոչ արել, ում հոգին էր լուսավորվում, երբ ոստիկանների ձեռքից ոստիկանական պարագաներ էին վերցնում, ինչպես նաև, թե ով էր փոքր տեղային հարձակումներ իրականացնում ոստիկանական զորքերի վրա:

Օհանյանը նշել է, որ դատական համակարգը պետք է պարզի, թե ովքեր են մեղավորը սպանություններում. «Արդեն քանի տարի է այս գործընթացն ընթանում է, մեկ անգամ չէ, որ ես ասել եմ, որ Սահմանադրական կարգի տապալման համար տուժող կողմ չեն կարող հանդիսանալ այն անձինք, ովքեր իրենց հարազատներին կորցրել են: Սպանությունների հոդվածն այլ է, սահմանադրական կարգի տապալումն այլ է»:

Հարցին՝ համարո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանին մեղավոր, այդ թվում սպանությունների համար, Սեյրան Օհանյանը նշել է, որ վարչապետի աթոռին սոսնձված անձը դատապարտվել է ու իր իշխանության ժամանակ այդ դատապարտման հոդվածը չի հերքվել. «Ինքը դատապարտվել է զանգվածային անկարգությունների կազմակերպման համար ու այդ հոդվածը մինչև հիմա էլ մնում է իր վրա: Իսկ այս ամենը արդյունք է զանգվածային անկարգությունների»:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Սահմանադրական դատարանը ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ (համաչափության սկզբունքը) եւ 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին հակասող եւ անվավեր։ Այս հոդվածի հատկանիշներով է մեղադրանք առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրվի, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանի նկատմամբ։