կարևոր
1392 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-30 10:40

Զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտի և Մարտակերտի հարակից բնակավայրերում

Զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտի և Մարտակերտի հարակից բնակավայրերում

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր հանրապետության տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքների հարակից բնակավայրերում:

ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները ռուս գործընկերների հետ միասին, ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են ինժեներահետախուզական աշխատանքներ:

Օրվա ընթացքում պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրվում է չանհանգստանալ:

Տեղեկատու հեռախոս՝ 911: