կարևոր
1796 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-30 09:12

Այսօր մարտի 30–ն է. 1853 թվականի հենց այս օրը ծնվել է հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգը

Այսօր մարտի 30–ն է. 1853 թվականի հենց այս օրը ծնվել է հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգը

Մարտի 30-ը տարվա 89-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 276 օր։

  • 1746 թ. - ծնվել է Ֆրանցիսկո Գոյան՝ իսպանացի հայտնի գեղանկարիչ։
  • 1842 թ. - ամերիկացի բժիշկ Քրոուֆորդ Լոնգը առաջին անգամ կիրառեց անեսթեզիան։
  • 1850 թ. - ամերիկյան «Royal Adelaide» շոգենավը Մեծ Բրիտանական Մարգիտ քաղաքի մոտ վթարի ենթարկվեց բախվելով ժայռին, ինչի հետևանքով մահացավ մոտ 400 մարդ։
  • 1853 թ. - ծնվել է Վինսենթ վան Գոգը՝ հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էսպրեսիոնիզմի ներկայացուցիչ։
  • 1970 թ. - էկրան բարձրացավ Վլադիմիր Մոտիլի «Անապատի սպիտակ արևը» ֆիլմը:
  • 1981 թ. - ԽՍՀՄ-ն առաջին անգամ անցավ ամառային ժամանակի։
  • 1989 թ. - տեղի է ունեցել Լուվրի բուրգի հանդիսավոր բացումը։
  • 1998 թ. - արտահերթ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահ։