կարևոր
1815 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-29 23:44

Մուշում ձյան շերտի բարձրությունը հասել է 6 մետրի (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մուշում ձյան շերտի բարձրությունը հասել է 6 մետրի (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ներկայիս Թուրքիայի կազմում գտնվող հարավ-արևելյան Մուշ նահանգում ձնաշերտի բարձրությունը հասել է 6 մետրի։ Մի քանի օր էր ձյան առատ տեղումները չէին դադարում։ Արդեն խզվել է կապը 151 գյուղական բնակավայրերի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ճանապարհային հաղորդակցությունը Մուշ քաղաքում և հարակից բնակավայրերում վերականգնելու ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են։