08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Բրիսբեն քաղաքի խորհուրդը պաշտոնական հայտ կներկայացնի ՄՕԿ՝ 2032թ. ամառային Օլիմպիական խաղերն անցկացնելու համար: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:
Այդ երկրի ԱՕԿ-ի ղեկավար Ջոն Քոութսն ասել է, դա չի նշանակում, որ Բրիսբենն արդեն կդառնա օլիմպիական մայրաքաղաք: Անհրաժեշտ է շարունակել տարածաշրջանի ենթակառուցվածքների բարելավման և հետագա նախապատրաստական աշխատանքները: Ամեն բան պարզ կդառնա առաջիկա հուլիսի 20-21-ը նախատեսված միջազգային օլիմպիական կոմիտեի նստաշրջանում:
Բրիսբենն առայժմ միակ հավակնորդն է և ՄՕԿ-ի գործկոմը փետրվարի 25-ին կայացած նիստում, այն անվանել է գերակա տարբերակ: Հաղթելու դեպքում Ավստրալիան երրորդ անգամ կհյուրընկալի օլիմպիական խաղեր: Առաջինն անցկացվել է Մելբուռնում՝ 1956թ. իսկ երկրորդը ՝ Սիդնեյում ՝ 2000թ.: