11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա (Գալիսիայի նահանգ) քաղաքում մարտի 26-28-ը անցկացված ազատ ոճի ըմբշամարտի ազգային առաջնությունում 44 կգ քաշային կարգում չեմպիոն է հռչակվել Ռազմիկ Մայիլյանը, իսկ 92 կգ քաշային կարգում՝ ավագ Ռազմիկ Մայիլյանը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը։
Ըստ աղբյուրի՝ առաջնությունում բրոնզե և արծաթե մեդալներ են նվաճել նաև Բարսելոնայում գործող «Հայաստան» ըմբշամարտի ակումբի մյուս սաները։
«Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը ջերմորեն շնորհավորում է մեր մարզիկներին հաղթանակի կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ»,- ասվում է գրառման մեջ։