կարևոր
1267 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-29 21:28

Վրաստանի կառավարությունը քննարկում է ցամաքային սահմանը բացելու հնարավորությունը

Վրաստանի կառավարությունը քննարկում է ցամաքային սահմանը բացելու հնարավորությունը

Վրաստանի կառավարությունը քննարկում է ցամաքային սահմանը բացելու հնարավորությունը: «Грузия Онлайн»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան:

«Հիմնական գործոնը, որը կարող է ապահովագրել լարիի փոխարժեքի հետագա տատանումները, տնտեսության արագ վերականգնումն է: Դուք գիտեք, որ մենք արդեն գործնականում վերացրել ենք հիմնական սահմանափակումները տուրիզմի վերականգնման համար: Անցկացվում է պատվաստման գործընթաց, որը կլինի արգելք երրորդ ալիքի համար: Զբոսաշրջությունը երկիր կբերի լրացուցիչ արտարժույթ: Ներկայում մենք քննարկում ենք, թե ինչ պայմաններով կարող ենք բացել ցամաքային ճանապարհը»,-նշել է նախարարը:

2021 թվականին փետրվարի 1-ից Վրաստանը հանել է ավիահաղորդակցման հետ կապված սահմանափակումները: Օտարերկրացիները կարող են գնալ Վրաստան ինքնաթիռով, եթե ներկայացնեն կորոնավիրուսի  բացասական պատասխանով թեստ:  Ցամաքային սահմանը շարունակում է փակ մնալ, թույլատրում են կամ Վրաստանի քաղաքացիներին, կամ օտարերկրացիներին, եթե ներկայացնեն փաստաթղթեր պատվաստման ամբողջ փուլի մասին: