Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով կորոնավիրուսի դեմ հասանելի պատվաստանյութերի դեղաչափերի 76 տոկոսը բաժին է ընկնում աշխարհի 10 երկրի: Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը քննադատել է աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բաշխման գործընթացը:
«Գլոբալ ճգնաժամը կարիք ունի գլոբալ պատասխանների: Գլոբալ որոշումները սկսվում են համերաշխությունից»,-նշել է նա: