Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրահանգել է բարձրացնել բանակի մարտունակությունը:
Բացի այդ, ինչպես այդ պետության ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունն է հայտնում, նա հանձնարարել է Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում զարգացնել ռազմական ենթակառուցվածքները:
Հաղորդագրությունում ասվում է, որ Հասանովը նաեւ կարգադրել է հիմնական ուշադրությունը կենտրոնացնել անձնակազմի պատրաստության ու ստորաբաժանումների մարտունակության մակարդակի բարձրացմանը, բարելավել վարժանքների եւ մարտական պատրաստվածության զբաղվածության որակը՝ մասնավորապես ազատագրված տարածքներում տեղակայված զորամասերում: