24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Մարտի 27-ին լրացել է Հյուսիսային Արցախի կարեւոր բնակավայրերից մեկի՝ Տոնաշենի ազատագրման օրը։ Շահումյանի անկումից հետո մեկ տարի անց՝ արդեն 1993-ին Շահեն Մեղրյանի հրամանատարությամբ ձեւավորվել էր պարտիզանական առաջին ջոկատը, որը պայքար էր սկսել թշնամու թիկունքում։
Հետո արդեն այդ միավորումը պետք է կոչվեր «Եղնիկներ», ավելի ուշ էլ դարձել է լեգենդար զորամիավորում, որը փայլել է նաեւ Արցախյան վերջին պատերազմում՝ անառիկ պահելով Հյուսիսային Արցախի սահմանները։
Մեր գործընկերուհի Անի Ռափյանը 3 տարի առաջ է պատրաստել Տոնաշենի ազատագրման մասին ներկայացվող տեսանյութը։ Այդ ժամանակ որեւէ մեկը չէր էլ կարող պատկերացնել, որ կանցնեն տարիներ, ու տեսանյութում, իբրեւ 90-ականների սերնդի ձեռբերում ներկայացվող ազատագրված տարածքների մի մասն արդեն 2020 թվականին Փաշինյանի ստորագրած կապիտուլացիոն հայտարարության հետեւանքով առանց մեկ կրակոցի տրվելու է թշնամուն։