կարևոր
1294 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-29 14:18

Վենեսուելայի նախագահ Մադուրոն առաջարկել է փոխհատուցել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի համար՝ դեղ արտադրող երկրներ նավթ արտահանելով

Վենեսուելայի նախագահ Մադուրոն առաջարկել է փոխհատուցել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի համար՝ դեղ արտադրող երկրներ նավթ արտահանելով

Նավթ՝ կորոնավիրուսի պատավաստանյութերի դիմաց:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջարկել է փոխհատուցել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի համար՝ դեղ արտադրող երկրներ նավթ արտահանելով:

«Վենեսուելան ունի նավթային պաշարներ, ու կան հաճախորդներ, որոնք կգնեն մեր նավթը: Մենք պատրաստ ենք նավթ մատակարարել պատվաստանյութի դիմաց, բայց ոչ ոքի այդ մասին չենք խնդրի»,-ասել է Մադուրոն:

Իր դաշնակից Ռուսաստանից ու Չինաստանից պատվաստանյութ Վենեսուելան ստացել է: Բայց օգտագործել AstraZeneca պատվաստանյութը այդ երկրի իշխանությունները հրաժարվում են: