կարևոր
3300 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-29 13:52

Չի կարող Հայաստանում լինել թուրքահաճո, Թուրքիային ծառայող իշխանություն. ՀՅԴ-ականները վառեցին թշնամու դրոշը․ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Չի կարող Հայաստանում լինել թուրքահաճո, Թուրքիային ծառայող իշխանություն. ՀՅԴ-ականները վառեցին թշնամու դրոշը․ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

«Անհնար է լինելու մոռացության մատնել հայության հիշողությունը» այս հիմնական կարգախոսով քիչ առաջ ՀՅԴ կուսակցության անդամները և այլ քաղաքացիներ Անվատնգության խորհրդի շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրին և վառեցին Թուրքիայի դրոշը:

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ Անվտանգության խորհդուրդն իր քարտուղարով դարձել է Հայաստանում Թուրքիայի դեսպանատուն. «Իսկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը այլեւս հանգիստ կարող է ասել, որ ՀՀ-ում Թուրքիայի դեսպանն է»:

Նա հայտարարեց, որ ոչ մեկի չի հաջողվի ջնջել հայ ժողովրդի հիշողությունը, ուրանալ պայքարը, մոռանալ Թուրքիայի կողմից ցեղասպանության ենթարկված 1.5 մլն նահատակներին։

«Դա անհնար է լինելու, հայ ժողովուրդը թույլ չի տալու, որ ՀՀ-ն դառնա Թուրքիայի վիլայեթներից մեկը։ Մի քանի օր առաջ հողատուն մարզերում սկսեց իր քարոզարշավը, և բոլոր վայրերում կրկնում է «թշնամու թշնամի» մոլագար արտահայտությունը, որի նպատակը մեկն է՝ ապրիլի 24-ի նախօրյակին վիժեցնել աշխարհասփյուռ հայության, քաղաքական կառույցների պահանջը, վիժեցնել հայ դատի համար պայքարը․ վիժեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարը։ Հիմա շատ ավելի վտանգավոր մի եզրագծի ենք հասել, որ գլխավոր հողատուն փորձում է իբր կոմունիկացիաներ բացելով ու դրանով հայության օգուտների մասին խոսելով՝ ժողովրդի գլխից հանել նրա հիշողությունը»,-ասաց Մանուկյանը։

Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ ցանկացած նման փորձ ձախողվել է և կձախողվի։ «ՀՀ-ում չի կարող լինել թրքահաճո, Թուրքիային ծառայող իշխանություն, որը հիմա կա։ Թույլ չենք տալու, որ ՀՀ-ում գործեն թուրքական գործակալները։ Դավաճանները ծառայում են թուրքին, Ալիևին և այդ ծառայության համար զոհաբերեցին մեր հազարավոր զավակներին, մեր ժողովրդի լավագույն որդիներին»,-հայտարարեց Գեղամ Մանուկյանը։

«Դեռ երկու տարի առաջ՝ ջահերով երթից հետո նիկոլականներից մեկը սպառնացել էր, որ քրեական գործ պետք է հարուցվի Թուրքիայի դրոշը վառողների դեմ։ Այն ժամանակ հատուկ Թուրքիայի դրոշն այրեցինք՝ասելով, որ մեր երիտասարդները տեր են հայության հիշողությանը, պայքարին»,- նշեց Մանուկյանը։

«Հայ ժողովուրդը մերժելու է, նրանց օրերը հաշված են, ապրիլի 23-ին ջահերը նորից բարձրանալու են Ծիծեռնակաբերդ, այնտեղ էլ է վառվելու Թուրքիայի դրոշը: Արժանապատվություն ունեցող մարդկանց համար Թուրքիան ու Ադրբեջանը թշնամիներ են և կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ մեր պահանջատիրությունը չի հասել իր տրամաբանական ավարտին»,- ասացին ակցիայի մասնակիցները: