կարևոր
1811 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-29 13:32

Մենք արժանի էինք այս հաղթանակին. Տիգրան Բարսեղյան

Մենք արժանի էինք այս հաղթանակին. Տիգրան Բարսեղյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի կարծիքով հավաքականն արժանի էր Մունդիալի ընտրական փուլում երկրորդ անընդմեջ հաղթանակին: Տիգրան Բարսեղյանի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն:

«Առաջին իսկ րոպեից հավատում էինք, որ պետք է հաղթենք: Իմ ոճով մտոա տուգանային հրապարակ և ինչ որտեղ նաև բախտս բերեց: Թե իմ գոլ, թե Բայրամյանի գնդակը շատ լավն էր: Մենք արժանի էինք այս հաղթանակին»,- նշել է Բարսեղյանը։

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Մունդիալ-2022 ընտրական փուլի շրջանակներում Երևանում ընդունելով Իսլանդիային առավելության հասավ 2:0 հաշվով: Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի ընտրանին օգտագործեց իր հնարավորությունը` դիպուկ հարվածով 53-րդ րոպեին աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը: Կապառոսի գլխավորած ընտրանին ակնհայտ իր կամքն էր թելադրում և իսպաանցի մասնագետի կատարած փոփոխությունը տվեց իր արդյունքը` խաղադաշտ մտած Խորեն Բայրամյանը կրկնապատկեց հաշվի առավելությունը: Ի վերջո Հայաստանի ընտրանին հաղթեց 2:0 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային աշխարհի առաջնության որակավորման փուլի ընտրանին J խմբի առաջատարներից մեկն է: Երկրորդ տուրից հետո Հայաստանի և Գերմանիայի ազգային ընտրանիները երկու հաղթանակից հետո ունեն 6-ական միավոր: 3-ական միավորով 3-4-րդ տեղերը կիսում են Հյուսիսային Մակեդոնիան և Ռումինիան: Իսլանդիան և Լիխտենշտեյնը միավորներ չունեն: Մարտի 31-ին երրորդ տուրի շրջանակներում Հայաստանը կմրցի Ռումինիայի, Լիխտենշտեյնը` Իսլանդիայի և Գերմանիան` Հյուսիսային Մակեդոնիայի դեմ: