կարևոր
1454 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-29 11:10

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարը գործուղվել է Սյունիք՝ քաղաքապետարաններում մեկնարկած ստուգումները համակարգելու համար

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարը գործուղվել է Սյունիք՝ քաղաքապետարաններում մեկնարկած ստուգումները համակարգելու համար

Փաշինյանի հրաժարականը պահանջած եւ քաղաքական ընդդիմադիր կեցվածք ցուցաբերած Սյունիքի խոշոր քաղաքների ղեկավարները հայտնվել են իշխանությունների թիրախում եւ հայտնվել լայնածավալ ստուգումների տակ։

Այդ աշխատանքները կազմակերպելու համար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մարտի 27-ից 31-ը Սյունիք է գործուղել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանը։

Արդեն տեւական ժամանակ ծառայությունը լայնածավալ ստուգումներ էր սկսել Սյունիքի Սիսիանի, Գորիսի, Մեղրիի եւ Կապանի քաղաքապետարաններում։ Փաշինյանի որոշմամբ Ուլիխանյանի գործուղման, գիշերակացի գումարը հատկացվելու է պետական բյուջեից։

Նա պարտավոր է, գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։