կարևոր
1182 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-29 09:20

Այսօր մարտի 29–ն է․ 2008 թ. այս օրը մոտ 35 երկիր և 350 քաղաք մասնակցեցին Երկրագնդի ժամ միջազգային գործողությանը

Այսօր մարտի 29–ն է․ 2008 թ. այս օրը մոտ 35 երկիր և 350 քաղաք մասնակցեցին Երկրագնդի ժամ միջազգային գործողությանը

Մարտի 29, տարվա 88-րդ (նահանջ տարիներին՝ 89-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 277 օր։

  • 1795 թ. - գերմանացի մեծանուն երգահան ու դաշնակահար Լյուդվիգ վան Բեթհովենը առաջին անգամ համերգ տվեց Վիեննայում:
  • 1798 թ. - ֆրանսիացիները հռչակեցին Հելվետիկյան հանրապետություն ստեղծելու մասին, որը հետագայում դարձավ Շվեյցարիան:
  • 1848 թ. - Նիագարա գետի սառցակալման պատճառով Նիագարայի ջրվեժը դադարեց թափվել մոտ 30 ժամով:
  • 1864 թ. - Մեծ Բրիտանիան Հունաստանին հանձնեց Իոնական կղզիները:
  • 1992 թ. - հիմնադրվեց Ռոսատոմը, Ռուսաստանի դաշնության միջուկային համալիրի կարգավորիչ մարմինը:
  • 2004 թ. - Իռլանդիայում աշխարհում առաջին անգամ ընդունվեց օրենք ծխախոտի արգելման մասին, համաձայն որի արգելվում էր ծխելը բոլոր աշխատատեղերում, ներառյալ սրճարաններն ու ռեստորանները:
  • 2004 թ. - Բուլղարիան, Ռումինիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Սլովակիան և Սլովենիան դարձան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամներ:
  • 2008 թ. - մոտ 35 երկիր և 350 քաղաք մասնակցեցին Երկրագնդի ժամ միջազգային գործողությանը:
  • 2010 թ. - Մոսկվայի մետրոյում տեղի ունեցան ահաբեկչական գործողություններ: