կարևոր
1206 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-28 22:38

Հովիտներում գիշերը սպասվում է բացասական ջերմաստիճան, այնուհետև եղանակը կտաքանա 6-8 աստիճանով

Հովիտներում գիշերը սպասվում է բացասական ջերմաստիճան, այնուհետև եղանակը կտաքանա 6-8 աստիճանով

Մարտի 29-ի գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում  սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -2...-4, հողի մակերևույթին՝ -5…-7 աստիճան։

Հանրապետության տարածքում մարտի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: 

Երևանում մարտի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի -3, ցերեկը՝ +12, երեկոյան՝ +7 աստիճան ցուրտ։