կարևոր
2877 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-28 22:33

ԲՈՒՀ-ից դուրս մնացած չինքնահաստատված մանկամիտը որոշել է վաճառել ԲՈՒՀ-երի շենքերը, որով վրեժ կլուծի սեփական չստացված երիտասարդությունից. իրավաբան

«Կապիտուլյանտ սրիկան ընդամենը մանր քինախնդիր է, հիմա էլ ԲՈՒՀ-ից դուրս մնացած չինքնահաստատված մանկամիտը որոշել է վաճառել ԲՈՒՀ-երի շենքերը, որի արդյունքում բացի 3-4 քվե մուրալուց՝ վրեժ կլուծի նաև ԲՈՒՀ-երից, կամ որ նույնն է սեփական չստացված երիտասարդությունից»։ Փաշինյանի այսօրվա հայտարարության մասին գրում է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը

«Մարտի 1-ի հրեշավոր ծրագիրը խափանած անձից՝ Ռոբերտ Քոչարյանից, վրեժխնդիր լինելու համար սկզբից նրա դեմ շինծու հակասահմանադրական քրեական հետապնդում սկսեց, ապա վերականգնեց բոլոր էն դիվանագիտական կոչումները, որոնցից զրկել էր երկրորդ նախագահը։

Բանակից խուսափած լինելով՝ սկզբից սկսեց սևացնել փառավոր ուղի անցած բոլոր զինվորականներին, այնուհետև սկսեց կազմաքանդել բանակը։

Պարգևավճարներից և կառավարական մեքենաներից մշտապես բողոքելով՝ եկավ իշխանության ու սկսեց միլլիոների հասնող պարգևավճարներ խժռել ու գնեց նոր ծառայողական մեքենա։

Հիմա էլ ԲՈՒՀ-ից դուրս մնացած չինքնահաստատված մանկամիտը որոշել է վաճառել ԲՈՒՀ-երի շենքերը, որի արդյունքում բացի 3-4 քվե մուրալուց՝ վրեժ կլուծի նաև ԲՈՒՀ-երից, կամ որ նույնն է սեփական չստացված երիտասարդությունից»: