01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Մունդիալ-2022 ընտրական փուլի շրջանակներում Երևանում ընդունելով Իսլանդիային առավելության հասավ 2:0 հաշվով:
Հանդիպման մեկնարկում թիմերի փոխանակվեցին մեկական վտանգավոր պահերով: Առաջին 15 րոպեներին վիճակագրությամբ առավելությունը Իսլանդիայի կողմն էր: Հյուրերը հիմնականում տիրում էին նախաձեռնությանը, իսկ Կապառոսի սաները շեշտը դրել էին արագ հակագրոհների վրա: Խաղակեսի վերջանամասում ավելի շատ հայ ֆուտբոլիստների էին գնդակով: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:
Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի ընտրանին օգտագործեց իր հնարավորությունը` դիպուկ հարվածով 53-րդ րոպեին աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը: Կապառոսի գլխավորած ընտրանին ակնհայտ իր կամքն էր թելադրում և իսպաանցի մասնագետի կատարած փոփոխությունը տվեց իր արդյունքը` խաղադաշտ մտած Խորեն Բայրամյանը կրկնապատկեց հաշվի առավելությունը:
Հայաստանի ընտրանին հաղթեց 2:0 հաշվով:
Հայաստանի հավաքականը երրորդ տուրի շրջանակներում կրկին Երևանում կխաղա Ռումինիայի հետ: Հանդիպումը կկայանա մարտի 31-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին:
Հիշեցնենք, որ հավաքականը տանում է երկրորդ անընդմեջ հաղթանակը Աշխարհի առաջնության ընտրական փուլում։