կարևոր
2739 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-28 20:54

Կազմակերպված սադրանք՝ Բաղրամյան պողոտայում. ոստիկանությունը բռնի ուժով բերման է ենթարկել ՀՅԴ անդամներին

Կազմակերպված սադրանք՝ Բաղրամյան պողոտայում. ոստիկանությունը բռնի ուժով բերման է ենթարկել ՀՅԴ անդամներին

Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքից և երթից հետո Փաշինյանի մի խումբ աջակիցներ ներխուժել են Հայրենիքի փրկության շարժման՝ Դեմիրճյան փողոցի վրա գտնվող վրանային ճամբար, վիրավորել և ֆիզիկական բռնություն գործադրել վրանում գտնվող մարդկանց, այդ թվում՝ կանանց և աղջիկների նկատմամբ:

Շարժման՝ վրաններում և փողոցում գտվող ներկայացուցիչները փորձել են արագորեն հեռացնել սադրիչներին: Սադրանքին միջամտել են ոստիկանները, որոնք բռնությամբ բերման են ենթարկել նաև Շարժման մի շարք ներկայացուցիչների:

Ոստիկաններն առանձնակի բռնություն են գործադրել Շարժման համակարգող, ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի եղբոր՝ Նաիրի Սաղաթելյանի, ինչպես նաև հորեղբոր որդու՝ Գուրգեն Սաղաթելյանի նկատմամբ, որոնց ցուցադրաբար պառկեցրել են գետնին՝ այնուհետև բերման ենթարկել ՀՅԴ մի քանի այլ անդամների հետ միասին: