12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Մարտի 28-ին՝ ժամը 16:13-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի Շահումյան փողոցում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17։20-ին, մարել՝ 17։33-ին։ Վագոն-տնակում (մոտ 36 քմ) այրվել է գույք: