Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապը երկրորդ տարին անընդմեջ Ծաղկազարդի պատարագ է մատուցում գրեթե առանց ծխականների. պատճառը կորոնավիրուսի համաճարակն է։
Քրիստոնյաները Ծաղկազարդի տոնը նշում են Զատիկից մեկ շաբաթ առաջ։
Սովորաբար տասնյակ հազարավոր կաթոլիկներ են հավաքվում Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում և հարակից հրապարակում ՝ նշելու Ծաղկազարդը ՝ խորհրդանշելով Հիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Նրանք իրենց հետ կրում են արմավենու և ձիթապտղի ճյուղեր:
Բայց այս տարի պատարագին ներկա է գտնվել ընդամենը 120 մարդ, քանի որ Վատիկանում կորոնավիրուսի պատճառով խիստ սահմանափակումներ են գործում։ Գրեթե բոլորը՝բացառությամբ հովվապետի և երգչախմբի, դիմակներով են եղել:
Ավագ շաբաթվա ընթացքում, Զատիկին նախորդող շաբաթը՝Ավագ հինգշաբթի, Ավագ ուրբաթ, Ավագ շաբաթ և բուն Զատիկ, որը հաջորդ կիրակի է տոնվելու, նույնպես կանցկացվեն սահմանափակ թվով մասնակիցներով։