կարևոր
1594 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-28 18:39

«Վերին Լարս» անցակետը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար. ՀՀ ՊԵԿ

«Վերին Լարս» անցակետը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար. ՀՀ ՊԵԿ

Խոշոր բեռնատարների տեղաշարժը «Վերին Լարս» անցակետով լիովին վերականգնվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ Արամ Թանանյանը հայտնել է, որ ռուսական «Վերին Լարս» և վրացական «Դարիալի» («Կազբեկի») անցակետերն արդեն երկկողմանի բաց են բոլոր տեսակի՝ մարդատար և բեռնատար, մեքենաների տեղաշարժի համար։

Ավելի վաղ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնել էր, որ եղանակային բարենպաստ պայմանների շնորհիվ աստիճանաբար կազմակերպվում է Ռուսաստան-Վրաստան սահմանին մնացած մեքենաների հոսքը։