կարևոր
1021 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-28 17:58

Հայտնի են «Արտավազդ» թատերական 20-րդ մրցանակաբաշխության մրցանակակիրները

Հայտնի են «Արտավազդ» թատերական 20-րդ մրցանակաբաշխության մրցանակակիրները

Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Հոբելյանական 20-րդ մրցանակաբաշխությունը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր Երվանդ Ղազանչյանի հիշատակին:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, դիմելով բեմական արվեստի ներկայացուցիչներին և թատրոնի նվիրյալներին, ջերմորեն շնորհավորել է Թատրոնի միջազգային օրվա առթիվ և մաղթել անսպառ լավատեսություն, աննահանջ կամք ու գործի հանդեպ խորին ներշնչանք: Կարևորելով թատրոնի դերն ու նշանակությունը հանրության կյանքում՝ նախարարը նաև մաղթել է, որ այն շարունակի մարդկային ու մարդասիրական արժեքների, խաղաղության և մարդու հանդեպ հարգանքի հաստատման իր հաղթարշավը:

«Չկա առավել հմայիչ ու խորհրդավոր ոլորտ, քան մարդու մասին արվեստը: Թատրոնը մարդու հոգևոր և հոգեկան աշխարհների հետազոտման, դրանց ծպտյալ և քողարկված շերտերի բացահայտման ու գեղարվեստորեն ներկայացման իրականությունն է: Այսօր էլ նաև հանրային տրամադրությունների հաղթահարման, լավատեսության վերականգնման ու նոր ապագայի կերտման հզոր խթան և գործիք է: Մեծ է այսօր ձեր պատասխանատվության չափը, աննախադեպ է ձեր առաքելությունը»,- նշել է նախարարը և վստահություն հայտնել, որ թատրոնի նվիրյալները հետագայում էլ կշարունակեն իրեց գործն այն գիտակցությամբ, ինչպես դա արել է իր կյանքը թատրոնին նվիրած մեծավաստակ վարպետը՝ Երվանդ Ղազանչյանը:

Նշենք, որ մրցանակաբաշխությունն իրականացրել է Հայաստանի թատերական գործիչների միությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի հանրային հեռուստաընկերության  աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ:

«Արտավազդ-2020/2021» թատերական  մրցանակաբաշխության անվանակարգերում մրցանակների են արժանացել.

Երվանդ Ղազանչյանի անվան հատուկ մրցանակ

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյան

«Լավագույն մանկական ներկայացում»

«Շրջված երազ» - Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն, բեմադրիչ՝ Նարինե Մալյան

«Լավագույն երիտասարդ դերասանուհի»

Հռիփսիմե Նահապետյան - (Ջուլիետ) «Ռոմեո և Ջուլիետ», Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն 

Մարիկա Դովլաթբեկյան - (Պոյի ալտեր Էգոյի ալտեր Էգո) «Սև կատուն», «Մետրո» թատրոն  

«Լավագույն երիտասարդ դերասան»

Նարեկ Բաղդասարյան - (Կորնյուդե) «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն

Դավիթ Եղիազարյան - (Գրիմով) «N 6», Աբովյանի դրամատիկական թատրոն

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ»

Գոռ Մարգարյան - «12», «Անհատ» թատերախումբ

«Լավագույն երիտասարդական ներկայացում»

«Օնեգին» -  Կ․  Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, բեմադրիչ` Նորա Գրիգորյան

«Թատերարվեստին անբասիր ծառայության համար»

ՀՀ ժողովրդական արտիստ Իրինա Մարչենկո -  Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն

ՀՀ  վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյան -  Հ․ Պարոնյանի անվան  երաժշտական կոմեդիայի պետական թատրոն

ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյան -  Երևանի պետական կամերային թատրոն  

«Լավագույն պիես»

Սառա Նալբանդյան -  «Հաղթանակի գենեզիս» 

«Լավագույն սցենոգրաֆիա»

Գարեգին Եվանգուլյան - «Թռիչք կկվի բնի վրայով», Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն  

«Լավագույն երաժշտության հեղինակ»

Ջեմմա Մինասյան - «Սև կատուն», «Մետրո» թատրոն

«Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի»

Հերիքնազ Բաղդասարյան - (Վարազդատի մայրը) «Վարազդատ», Վանաձորի Հովհ․ Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն

«Լավագույն երկրորդ պլանի դերասան»

Անդրանիկ Զաքարյան - (Չեզվիք) «Թռիչք կկվի բնի վրայով», Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն  

«Լավագույն դերասանուհի»

Տաթև Ղազարյան - (Էլիզաբեթ Ռուսե) «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն 

«Լավագույն դերասան»

Արման Նավասարդյան - (Հեղինակ - Սաքո) «Լոռեցի Սաքոն», Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն  

«Լավագույն ռեժիսուրա»

Նարինե Գրիգորյան - «Լոռեցի Սաքոն», «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն  

Վահե Շահվերդյան  - «Անուշ», Վանաձորի Հովհ․ Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն

«Ժյուրիի հատուկ մրցանակ»

«Լուսաբացից առաջ» - Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոն, բեմադրիչ՝ Ռուզաննա Խաչատրյան

«Լավագույն ներկայացում»

«Փափլիկը» - Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն, բեմադրիչ` Նարինե Գրիգորյան