կարևոր
1042 դիտում, 6 ամիս առաջ - 2021-03-28 16:06

Փաշինյանի որևէ խոսքին մենք չենք վստահում․ չենք հավատում, թե ընտրություններ լինելու են և մեր օրակարգով շարունակում ենք մեր պայքարը. Իշխան Սաղաթելյան

Փաշինյանի որևէ խոսքին մենք չենք վստահում․ չենք հավատում, թե ընտրություններ լինելու են և մեր օրակարգով շարունակում ենք մեր պայքարը. Իշխան Սաղաթելյան

Փաշինյանի որևէ խոսքին մենք չենք վստահում․ չենք հավատում, թե ընտրություններ լինելու են և մեր օրակարգով շարունակում ենք մեր պայքարը: Այս մասին հայտարարել է Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ Բաղրամյան պողոտայում։

Նա նշել է, որ իրենց առաջիկա գործողությունները բաժանվելու են 3 պայմանական փուլի։

Առաջինը՝ մինչև Փաշինյանի հրաժարականը․ «Այսինքն, եթե իրականություն դառնա ընտրություններ անցկացնելու հանգամանքը, վարչապետը պետք է տա հրաժարական, այդ հրաժարականը լինելու է ապրիլի 22-ից մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում։ Այսինքն, առաջին փուլում շարունակելու ենք մեր բողոքի, անհնազանդության գործողություններն ավելի լայն թափով»։

Երկրորոդ փուլը՝ հրաժարական տալուց հետո 14 օրերին․ «Այս ընթացքում ամեն ինչ պետք է անենք, որ «դե յուրե» հրաժարականը դառնա «դե ֆակտո», այսինքն, իրականում հեռացվի և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար չլինի։ Եթե այդ փուլում ինչ-ինչ պատճառներով մեր նպատակին չհասնենք, այդ ժամանակ գալիս է արդեն ընտրական փուլը»։

Երրորդ՝ ընտրական փուլում արդեն հայտնի կդառնա՝ ընտրություն լինելու է, թե ոչ։ Այդ ժամանակ շարժման յուրաքանչյուր կուսակցություն ազատ է իր դիրքորոշման մեջ՝ մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել ընտրություններին։

«Բայց ամենակարևորը՝ այդ ընտրությունները Նիկոլը դիտելու է իր կաշին փրկելու միջոց և մենք պետք է ամեն ինչ անենք դա թույլ չտալու համար։

Շատ կարևոր է, որ այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցելու են այդ ընտրություններին, դա չդիտարկեն որպես պարզ, սովորական ընտրություն, դա դիտարկեն դավաճանին հեռացնելու, հայրենիքը փրկելու ծրագիր՝ ընտրության միջոցով»,-ասել է Իշխան Սաղաթելյանը։