Մեքսիկայի Սոնորա նահանգում երկշարժիչ Cessna ինքնաթիռ է վթարի ենթարկվել։
Յոթ մարդ է զոհվել, հայտնում է տեղական Jornada թերթը:
Դեպքը տեղի է ունեցել մարտի 27-ին։ Յոթ մարդ տեղափոխող ինքնաթիռը Էրմոսիլյո քաղաքից թռչում էր դեպի Արիզոնա նահանգի ամերիկյան Տուսոն:
Թռիչքից րոպեներ անց տեղի ինքնթիռն ընկել է։
Նահանգի գլխավոր դատախազության գրասենյակը հայտնում է, որ վթարի հետևանքով զոհվել է Սոնորայի տնտեսական զարգացման փոխնախարարը, ինչպես նաեւ նրա մայրը:
Ինքնաթիռում գտնվող մեկ մարդ փրկվել է, նա հոսպիտալացվել է։
Դաշնային իշխանությունները և երկրի դատախազությունը հետաքննություն են սկսել ՝ պարզելու միջադեպի պատճառները: