01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Այս տեսանյութում ադրբեջանական զինվորականները խոշտանգում ու նվաստացնում են Արցախի խաղաղ բնակչի, հասարակ գյուղացու միայն այն բանի համար, որ նա հայ է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:
Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանական զինվորականները ոգեշնչված են ատելությամբ ու այն նույն բառապաշարով, ինչ քարոզում են ադրբեջանական և թուրքական իշխանություններն ու հանրային գործիչները:
Այս տեսանյութն օբյեկտիվ բնույթի այն բազմաթիվ ապացույցներից է, որ վկայում է արմատացած թե´ էթնիկ, թե´ կրոնական խորքային ատելության ու ատելության շարժառիթներով պատերազմական հանցագործությունների, դաժանությունների մասին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը այս տեսանյութը, որը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի է, դեռ այդ ժամանակ էր հետազոտել, ուղարկել միջազգային մարմիններին ու հրապարակել»: