կարևոր
1832 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-28 22:17

ՀՀ տարածքում մարտի 28-ի ժամը 22:10-ի դրությամբ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը  դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար

ՀՀ տարածքում մարտի 28-ի ժամը 22:10-ի դրությամբ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը  դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 648 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։