կարևոր
1629 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-28 11:32

Հա՛յ ժողովուրդ, այսօր քո պետական ղեկավարությունը քեզ ասում է, որ անցած դարասկզբին քո՛ նախնիներին ցեղասպանած թուրքը այլևս քո թշնամին չէ

Հա՛յ ժողովուրդ, այսօր քո պետական ղեկավարությունը քեզ ասում է, որ անցած դարասկզբին քո՛ նախնիներին ցեղասպանած  թուրքը այլևս քո թշնամին չէ

«Արդյոք մարվելու՞ է Ծիծեռնակաբերդի անշեջ կրակը։ 

ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը գրում է.

«Հա՛յ ժողովուրդ, այսօր քո պետական ղեկավարությունը քեզ ասում է, որ անցած դարասկզբին քո՛ նախնիներին (ուշադրություն` ոչ թե նախկիններին, այլ նախնիներին, հատուկ նախկին բառի նկատմամբ որոշակի հիստերիա ունեցող քաղաքացիների համար) ցեղասպանած, քո՛ կանանց ու երեխաներին ստրուկներ ու թուրքի հարճ դարձրած, Բուդապեշտում քո՛ սպային քնած ժամանակ կացնով սպանած, Նախիջևանի քո՛ խաչքարերը վերացրած, Թալիշում քո՛ ծեր հայրենակիցների ականջները կտրած ու խոշտանգած, երեկվա պատերազմում հազարավոր կանանց այրիացրած, հազարավոր մանուկների որբացրած, հազարավոր ծնողների որդեկուրույս դարձրած ու քեզ բազմաթիվ այլ արհավիրքներ պատճառած ու այս պահին էլ դրանցով քեզ սպառնացող թուրքը այլևս քո թշնամին չէ, և որոշակի շտկումներ պետք է արվեն նրան թշնամի համարելու հարցում։

Ըստ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի` Թուրքիային Հայաստանի թշնամի համարելու հարցը շտկումների պետք է ենթարկել։ Վերջերս Արագածոտնի մարզում նմանատիպ մի հայտարարություն էլ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձն արեց։

Մեզ համար արդեն բավական ժամանակ պարզ է` այս մարդիկ հայության հետ կապ չունեն և առնվազն զարմանալի ոչինչ չկա։

Բայց զարմանալի է` դարերով թուրքի լծի տակ ապրած, ցեղասպանություն տեսած, հայրենազրկված, թուրքի կողմից սեփական գերեզմանների ու սրբավայրերի պղծումը տեսած ժողովրդի վերաբերմունքն ու հանդուրժողականությունը` իր պետության կառավարումը զավթած այս օտար գործակալական ցանցը ներկայացնող իշխանությունների նկատմամբ։

Միթե մենք պետք է այն սերունդը լինենք, որի աչքերի առաջ կործանվելու են երկու հայկական պետականություն։

Հարգելի՛ հայրենակից, այսօր քո լռությամբ ու անտարբերությամ հանդուրժում ես այս ոճրագործությունները` սեփական պետականությանդ նկատմամբ, մտածի՛ր, թե վաղն ինչ պատասխան ես տալու զավակներիդ»։