20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 18:50-ի սահմաններում Mercedes G-55 մակնիշի 08 GG 808 համարանիշի ավտոմեքենան Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: