կարևոր
1094 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-27 22:28

Իտալիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Իտալիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Իտալիայի ափերի մոտ՝ Ադրիատիկ ծովում, 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը (INGV):

Էպիկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա՝ Ֆոջա նահանգի ափերից 50 կմ հյուսիս։

Սեյսմիկ ալիքը հասել է Իտալիայի կենտրոնական և հարավային շրջանների խոշոր քաղաքներին, ներառյալ Նեապոլը, Սալերնոն և Կազերտան:

Հռոմում երկրաշարժը զգացել են քաղաքի հյուսիսային ծայրամասերի բնակիչները: Ավերածությունների մասին տեղեկություններ օպերատիվ ծառայություններում չեն ստացվել։