կարևոր
3002 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-27 22:19

Այսօր լրացավ Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված Տավրոս Աբրահամյանի 27 ամյակը․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Արցախյան այս պատեզամի հերոսներից մեկը, հերոսական Պռոշյանից է։ Հերոսական գյուղ, որն ունի զորաց պանթեոն, ուր մեկտեղված են Արցախյան ազատամարտի լեգենդար հերոսներ Պետոյի, Կարոտի, ու մյուսների շիրիմները, ուր ամփոված են անցնող 25 տարիներին ընկածներն ու այս պատերազմի բազում պռոշյանցիների աճյունները։

Այսօր լրացավ Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված երիտասարդ կամավորական Տավրոս Աբրահամյանի 27 ամյակը: Նա լեգենդար ֆիդայի Չոլոյի ծոռն է, նրա արժանի հետնորդը:

Տավրոսը զոհվել է հոկտեմբերի 6-ին Վարանգաթաղ կարեւոր նշանակության բարձունքի մարտերում:

Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում։