24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
Մահացել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, դեսպանության հյուպատոսական բաժնի ղեկավար, փորձառու դիվանագետ Արա Վլադիմիրի Մնացականյանը: Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:
«Խորը կսկիծով և մեծ ցավով հայտնում ենք, որ ս/թ․ մարտի 27-ին կյանքից անժամանակ հեռացել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, դեսպանության հյուպատոսական բաժնի ղեկավար, փորձառու դիվանագետ Արա Վլադիմիրի Մնացականյանը, ով իր բարձր մասնագիտական գործունեությամբ երկար տարիներ ՀՀ ԱԳՆ-ի ներքո ծառայել է Հայաստանի Հանրապետությանը։
Դեսպանության ողջ անձնակազմի անունից մեր խորին վշտակցությունն ենք հայտնում Արա Մնացականյանի հարազատներին, մտերիմներին և բոլոր գործընկերներին։
Հայտնում ենք նաև, որ Մոսկվայում նախատեսված Ա․Մնացականյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա ս/թ․մարտի 29-ին, ժամը՝ 14:00-ից 15:00-ը (հասցե՝ Ստրոմինկա փ․7, կ․ 10 – Բախրուշին եղբայրների անվ․ հ․5 քաղաքային հիվանդանոց)»: